Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ» Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ» «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»


Իմ մասնագիտական ուղին կերտելու գործում մեծ դեր ունի «Էրեբունի–Երևան»-ը. Լուսինե Փիրոյան

Հաղորդավարուհի Լուսինե Փիրոյանը մանուկ հասակում երազել է լինել «Էրեբունի–Երևան» տոնակատարության մի մասնիկը, ներկայացման մեջ վազող երեխաներից մեկը, և տարիներ անց, որպես հաղորդավար, նա սկսեց  մասնակցել այդ տոնին:

Լուսինեի հետ զրուցեցինք երազանքի իրականացման և «Էրեբունի–Երևան»  տոնակատարության մասին:

-Երևանն ի՞ նչ դեր ու կարևորություն ունի քո կյանքում:

-Երևանը իմ անափ սերն է, իմ հույսերի ու հույզերի բնօրրանը, որի մասին խոսելու ու նրա իրական հմայքը նկարագրելու համար մի ամբողջ կյանքն էլ կարող է չբավել: Երևանից հեռու անգամ 1 շաբաթն է ինձ թվում տարի: Անասելի մի կարոտ սկսում է խեղդել կոկորդս, շունչս կտրվում է, կարոտում եմ ամեն ծառն ու թուփը, քարը, քաղաքի ամեն անկյունը, աշխատավայրս ու իմ տունը, սենյակս:

Մի խոսքով, առանց Երևան ապրելը դառնում է դժոխք: Հավատացեք, որ ուրիշ ոչ մի քաղաքում չկա այն հրաշք եղանակը, որ ունի մեր սիրելի Երևանը. տարվա 4 եղանակը ընդգծված կերպով տարբերվում են միմյանցից՝ գույների հարստությամբ, եղանակի շոգ, մեղմ, անձրևային կամ ցուրտ լինելով։ Երևանն աշխարհի ամենաջերմ ու բարի քաղաքն է, որին չսիրել հնարավոր չէ:

-Ո՞րն է, ըստ քեզ, քո առաքելությունը՝ որպես Երևանի երտասարդ բնակիչ

Երևանն իր 2797 տարիների ընթացքում կերտել է մշակութային հարուստ պատմություն, որը սերնդեսերունդ փոխանցվելով՝ հասել է մեզ, ու մենք էլ, այսօրվա երիտասարդներս, անում ենք հնարավորը, որ աչքի լույսի պես պահպանենք այն ամենը, ինչը հասել է մեզ։ Իմ ու հասակակիցներիս առաքելությունը, իմ կարծիքով, մեր սիրելի Երևանի պատմությունն իմանալն ու քաղաքը խնամքով պահելն է:

Ընկերներս ինձ հումորով նույնիսկ նմանեցնում են հուշակոթողի կամ դրոշի, որը մշտապես առկա է երևանյան շնչով առլեցուն բոլոր միջոցառումներին։ Իմիջիայլոց, մայրաքաղաքի բազմադարյա պատմությանը մենք կարող ենք ականատես լինել փոքրիկ ներկայացումներով, որոնք ներառված են «Էրեբունի–Երևան»  տոնակատարության շրջանակներում։

-Խոսեցիր «Էրեբունի–Երևան»  տոնակատարությունից: Երկա՞ր ժամանակ է, որ մասնակցություն ես ունենում տոնի կազմակերպման աշխատանքներում:

-«Էրեբունի-Երևան» տոնակատարությունը ինձ համար ամենահոգեհարազատ տոնն է։ Անգամ ծննդյանս օրվա երբեմնի անսահման ուրախությունս է մնացել երկրորդ պլանում: «Էրեբունի-Երևանը» երբեմն համեմատում եմ նաև մանկությանս ամենասիրելի տոնի՝ Ամանորի հետ, որն ինձ համար միշտ եղել է ամենաուրախ ու լիարժեք երջանիկ տոնը: Ու կարծում եմ այս դեպքում էլ «Էրեբունի-Երևան»-ը էլի իր հմայքով հաղթող է: Տարիներ առաջ, երբ  դեռ փոքր էի, առիթ ունեցա լինել Հրազդան մարզադաշտում կազմակերպված «Էրեբունի-Երևան» տոնակատարության հանդիսատեսն ու, թերևս հենց այդ օրից անսահման սիրեցի այս տոնը:

Ամեն ինչ ինձ համար այնքան շքեղ էր ու լիարժեք, որ այդ օրից ի վեր երազանքս էր, որ մի օր էլ ես հնարավորություն ունենամ դառնալ այդ մեծ տոնի մի մասնիկն ու լինեմ ներկայացման մեջ վազող երեխաներից մեկը։ Երազանքս, կարող եմ ասել, իրականացավ: Արդեն 4 տարի է, ինչ «Էրեբունի-Երևանը» ինձ համար առանձնակի կարևորություն ունեցող ու պատասխանատու աշխատանք է նաև: Մեր սիրելի քաղաքի գլխավոր տոնին մասնակցում եմ թե՛ որպես կազմակերպիչ, և թե՛ որպես հաղորդավար։ Ու ամեն անգամ մանկությանս երազանքի մասին հիշելիս, անթաքույց հուզվում եմ՝ գիտակցելով, որ իմ կյանքի ու մասնագիտական ուղին կերտելու գործում իսկապես մեծ դեր է ունեցել հենց այդ օրն ու «Էրեբունի-Երևան»-ը։ 

-Ի՞ նչ կմաղթեք Երևանին:

-Իմ Երևանին մաղթում եմ հավերժ երիտասարդություն ու ցանկանում եմ, որ իմ երեխաներին ու թոռներին ևս ընդունի նույնքան ջերմությամբ և բարությամբ, որքան ինձ։ Ու թող աշխարհն էլ իմանա, որ սիրել եմ, սիրում եմ և միշտ էլ գժի պես սիրելու եմ իմ ջերմ ու բարի Երևանս։

Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. Կարապետյան