Հայաստանում կանցկացվեն Երևան-Մոսկվա համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումներ
ՔաղաքականՀայաստանի մայրաքաղաքում հոկտեմբերի 8-10-ը կանցկացվեն Երևան-Մոսկվա համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումներ:
Ինչպես տեղեկացրին «Մոսկվայի տուն» կենտրոնից, միջոցառումների շրջանակում կանցկացվի երիտասարդական քաղաքականության հարցերին առնչվող կլոր սեղան, կքննարկվի Մոսկվայի և Երևանի համագործակցության զարգացման հարցը, ինչպես նաև կկազմակերպվի այց Երևանի ժամանակակից քաղաքային ենթակառուցվածքներ:
Միջոցառումների նպատակն է Մոսկվայում և Երևանում խթանել երիտասարդական քաղաքականության իրականացումը, ավելացնել երիտասարդական կազմակերպությունների դերը քաղաքի որակի բարելավման գործում:
Կլոր սեղանը կանցկացվի «Մոսկվայի տանը» հոկտեմբերի 9-ին:
Միջոցառումներին մասնակցելու համար Երևան կժամանի Մոսկվայի կառավարության պատվիրակությունը: Հայկական կողմից քննարկումներին կմասնակցեն պետական ենթակառուցվածքների ներկայացուցիչներ, երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ և առաջատար փորձագետներ, ինչպես նաև երևանյան բուհերի ուսանողներ:
Մոսկովյան պատվիրակությունը կմասնակցի նաև Երևան քաղաքի տոնին նվիրված միջոցառումներին: