Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ» Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ» «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»


Կառավարությունը հաստատել է չաշխատող մայրերին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը կարգավորում է ՀՀ-ում կիրառվող հարկերի և օրենսգրքով նախատեսված վճարների հետ կապված հարաբերությունները, սահմանում  հարկային համակարգի սկզբունքները, հարկի և վճարի հասկացությունները, տեսակները, վճարողների շրջանակը, դրույքաչափերը, հաշվարկման, վճարման, իսկ օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև հարկային արտոնությունները:

Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով «ՀՀ հարկային օրենսգրքի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, նշել է, որ այն  բազմաթիվ ամիսների աշխատանքի արդյունք է: «Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է իր տեսլականը` համադրելով և համակարգելով հարկերի հաշվարկման, հաշվառման, վճարման պրակտիկան տարբեր հարկերի մասով, միասնականացրել բազմաթիվ սկզբունքներ: Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Հարկային օրենսգիրքը տնտեսագիտական այն համոզմունքի վրա, որ պետք է հնարավորինս կրճատել արտոնությունները և դրանց փոխարեն առավել հասցեական սուբսիդավորում իրականացնել պետական բյուջեից: Այս մոտեցումը ողջունելի է, եթե, իհարկե, հնարավոր է արդյունավետորեն իրականացնել նման հասցեագրված սուբսիդավորումը:

Ինձ անհրաժեշտ են հիմնավորումներ, որ արտոնություններից հրաժարումը ոչ թե վատացնում, այլ իրականում լավացնում է դրա կարիքն ունեցող մեր քաղաքացիների վիճակը: Այսօրվանից այս օրենսգրքի նախագիծը պետք է լայնորեն քննարկվի, մինչև ընդունումը յուրաքանչյուր տնտեսվարող պետք է տեղեկացված լինի սրա մասին, հայտնի իր մտահոգությունը և ստանա պատասխաններ:

Հանձնարարում եմ Էկոնոմիկայի, Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների, Բնապահպանության, Կրթության և գիտության, Առողջապահության նախարարներին՝ մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել իրենց ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումների ժամանակացույց, և հորդորում եմ բոլոր պետական մարմիններին ևս ակտիվորեն քննարկել այս նախագիծը, քանի որ Հարկային օրենսգիրքն, իրոք, շատ կարևոր փաստաթուղթ է մեր տնտեսության զարգացման համար»,-ասել է վարչապետը:

Օրինագծերի փաթեթը Ազգային ժողով կներկայացվի 2016թ.-ին:

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների ժամանակացույցին: Նախատեսված միջոցառումները կնպաստեն Հայաստանում ներդրումների ծավալների մեծացմանը, ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացմանը, ներդրումային նոր մեխանիզմների ներդրմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, երկրի մրցակցային առավելությունների ամրապնդմանը և տնտեսական զարգացման ապահովմանը: Այսպիսով, տրվում է ՀՀ ներդրումային ք աղաքականության սահմանումը, սահմանվում են դրա նպատակներն ու խնդիրները, նախանշվում են ներդրումային քաղաքականության իրականացման հիմնական սկզբունքները, ոլորտի կարգավորումները համապատասխանեցվում են միջազգային առաջադեմ չափանիշներին, ինչպես նաև հստակեցվում են ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվելիք միջոցառումները ներդրումային քաղաքականության արդիականացման ուղղությամբ:

Նշենք, որ ներկայումս Հայաստանում ներդրումային գործունեությանն առնչվող օրենսդրության մեջ առկա են բացեր, մասնավորապես, «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքն ընդունման պահից` 1994թ.-ից, փոփոխությունների չի ենթարկվել, մինչդեռ գործարար և ներդրումային միջավայր հասկացությունը զգալիորեն ընդլայնվել է և կրել բովանդակային փոփոխություններ: Թեև Հայաստանում իրականացվում է ներդրումների խրախուսման հետևողական քաղաքականություն` հիմնված «բաց դռների» քաղաքականության մոտեցման վրա, այնուամենայնիվ ներկայումս ՀՀ կառավարության տրամադրության տակ առկա խրախուսման գործիքները, ինչպես նաև դրանց կիրառման հնարավորությունները դեռևս սահմանափակ են  և ունեն վերանայման կարիք: Հայեցակարգն ու միջոցառումների ծրագիրն ուղղված են լուծելու ոլորտի հիմնական խնդիրները` ներդրումային միջավայրի բարելավում, օրենսդրական դաշտի կատարելագործում և ՀՀ տնտեսության մեջ ներդրումների, այդ թվում` օտարերկրյա ուղղակի ներդրումների խրախուսում:

Կառավարությունը հավանություն է տվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի  նպատակն է տարանջատել սահմանամերձ համայնքներում արտադրական և առևտրային գործունեություն ծավալող ընկերություններին տրամադրվող արտոնությունները, մասնավորապես, արտադրական գործունեություն իրականացնող ընկերություններին արտադրության կազմակերպման և արտադրամասերի կառուցման համար ձեռք բերված (ներմուծված) ապրանքների համար ԱԱՀ-ի մասով արտոնություններ տրամադրել: Վերոնշյալ արտոնության սահմանումն առավել նպաստավոր պայմաններ կստեղծի սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեության ակտիվացման,  տարածքային զարգացման, զբաղվածության ապահովման համար:

Կառավարության հավանությանն է արժանացել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է, մասնավորապես, հստակեցնել խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուն, վերականգնելուն, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելուն և վերսկսելուն, չվճարված նպաստի գումարը վճարելուն առնչվող հարաբերությունների իրավակարգավորումները: Օրինագծի ընդունման դեպքում կմիասնականացվի խնամքի նպաստի և ծառայության կողմից վճարվող այլ դրամական վճարների նշանակմանն ու վճարմանն առնչվող հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև կվերացվի օրենքում տեղ գտած վրիպակը:

Գործադիրը հավանություն է տվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը հնարավորություն կընձեռի իրականացնել ինժեներական, գծային, ճանապարհային, մայրուղային և այլ համակարգերի մաս կազմող հաղորդակցության ցանցերի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքների պետական գրանցում և դրանց վերաբերյալ տրամադրել տեղեկություններ:

Կառավարության նիստում քննարկվել է ԱԺ մի խումբ պատգամավորների  օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողներին տրամադրել պետական միջոցների հաշվին օտարերկրյա պետությունում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը հոգալու իրավունք, բացառությամբ եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք է:

Կառավարության եզրակացության համաձայն, օրենքում վերջերս կատարված փոփոխությունների համաձայն, օտարերկրյա պետությունում բուժում ստանալու հնարավորություն է ընձեռնվել մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներին: Հաշվի առնելով այն, որ օրենքում կատարված փոփոխությունը նոր է ուժի մեջ մտել և դեռևս գործողության մեջ հնարավոր չէ գնահատել դրա արդյունքները, ինչպես նաև պետական միջոցների հնարավորությունները, ուստի  առաջարկվում է առայժմ այÕ ¤ շրջանակը ընդարձակել միայն ծառայողական պարտականությունները կատարելիս հակառակորդի գործողությունների հետևանքով վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներով: Այսպիսով, կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկության ընդունման դեպքում:

Վերոնշյալ օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն  Ազգային ժողով:

Կառավարության պահուստային ֆոնդից 6596.61 հազար դրամ կհատկացվի Գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ Արագածոտնի մարզի Թալինի հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման և հունի մաքրման նպատակով: Նշենք, որ 2014թ. օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետի` Թալինում գտնվելու ընթացքում Թալինի քաղաքապետին տրված հանձնարարականի հիման վրա վերջինիս կողմից պատվիրվել  և «Թիվ 28 ՇՄՇ» ԲԲԸ-ի կողմից կազմվել են այդ  հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման և հունի մաքրման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ նախագծան ախահաշվային փաստաթղթերը: Հաշվի առնելով աշխատանքների կատարման հրատապությունը՝  դրանք անհրաժեշտ է իրականացնել մինչև  հոկտեմբերի առաջին տասնօրյակը: Նախատեսվող աշխատանքների արդյունքում  կվերականգնվի Արագած սարից գարնանային ձնհալի ջրերի մուտքը դեպի Թալին քաղաք, կապահովվի հողերի մեծ մասի ոռոգումը, ինչպես նաև կլուծվի ամռան ամիսներին ընտանի կենդանիների խմելու ջրի հարցը:

Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք համայնքներում սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տուժած բնակիչների վնասների փոխհատուցման նպատակով կառավարության պահուստային ֆոդնից Տավուշի մարզպետարանին կհատկացվի  ավելի քան 66 մլն դրամ: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կա ՀՀ Նախագահի հանձնարարականը հարցին արագ լուծում տալու համար:

Կառավարության պահուստային ֆոնդից 25 մլն դրամ կհատկացվի նաև Քաղաքաշինության նախարարությանը և  Տավուշի մարզպետարանին՝ Պտղավան համայնքում Դեբեդ գետի վրա նոր կախովի կամրջի կառուցման նպատակով: Վարչապետը կարևորել է ընդունված որոշումն ու հանձնարարել խնդրին արագ լուծում տալ:

2016թ. հունվարի 1-ից չաշխատող մայրերին վճարվելու է մայրության նպաստ: Ըստ այդմ, կառավարության այսօրվա նիստում հաստատվել է չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը: Այսպիսով, կկարգավորվեն համապատասխան օրենքով սահմանված կարգով չաշխատող մայրերին մայրության նպաստ նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները` ապահովելով օրենքի կիրարկումը, ինչպես նաև կսահմանվի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Վարչապետը նշել է, որ այս որոշմամբ 2016թ.-ի պետբյուջեի վրա շուրջ 4 մլրդ դրամի լրացուցիչ սոցիալական բեռ է ավելանում:

Կառավարությունը նախկինոմ ընդունած որոշումներց մեկում կատարել է լրացում, որի համաձայն անապահով ընտանիքներին անվճար կտրամադրվեն թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր:

Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել նախկինում ընդունած որոշման համապատասխան կետը, որի համաձայն, 2000 դրամով բարձացվելու էր ընտանեկան և սոցիալական նպաստների բազային չափը՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով բնակչության սոցիալական վիճակը մեղմելու նպատակով: Սակայն, սակագնի բարձրացում 2015թ.-ի օգոստոսի 1-ից տեղի չունեցավ, և ըստ էության նախագծի ընդունումը չիրագործվեց:

Գյումրիում կրթական և մշակութային կենտրոն ստեղծելու պայմանով Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Շչորսի փողոց թիվ 1 հասցեում գտնվող,  1679.918 հազար դրամ սկզբնական արժեքով 2446.26  քառ. մետր մակերեսով հուշարձան շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը նվիրաբերվել է «Սիմոնյան» կրթական հիմնադրամին: Հիմնադրամը պարտավորվում է 5 տարվա ընթացքում հուշարձան շենքի ամրացման և վերանորոգման նպատակով իրականացնել առնվազն 960 մլն դրամի ներդրում: Հիմնադրամը պարտավոր է նաև  շենքի ամրացման  աշխատանքների նախագիծը համաձայնեցնել Մշակույթի նախարարության հետ:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում միջազգային կրթական գործունեության ընդլայնման և գործառույթների ավելացման անհրաժեշտությունից ելնելով՝ կառավարությունը որոշել է Երևանի Մամիկոնյանց փողոց թիվ 60 հասցեում գտնվող շինությունն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել համալսարանին: Այնտեղ նախատեսվում է կառուցել ուսանողական հանրակացարան, քանի որ բուհում օտարերկրյա ուսանողների թիվն ավելացել է: 

«Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի ֆոնդի պահպանության, ուսումնասիրման և թանգարանային գործի ակտիվ կազմակերպման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը որոշել է հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված բնակարանը և թանգարանային առարկաներն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին: Ընդունված որոշումը կնպաստի թանգարանային առարկաների վերականգնմանը, գիտական ուսումնասիրմանը, հանրահռչակմանը:

Կառավարությունը հավանություն է տվել Արմավիրի մարզում աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու 33 մլն եվրո արժողությամբ ներդրումային  ծրագրին: Մարզում աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերություն հիմնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2014թ.-ին՝ Արմավիրի մարզպետի գլխավորած պատվիրակության Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում: Կառավարությունն ընդունել է նաև հայ-չեխական «Գրինէկո-Կաս» ՍՊԸ-ին այդ  հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին որոշում:

Գործադիրը որոշել է Երկաթուղային կայարանի հարող տարածքում հանրապետության տարածք մուտք գործող գյուղատնտեսական մթերքներով բեռնված վագոնների ախտահանման աշխատանքների կանոնակարգման նպատակով Տավուշի մարզի Այրում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ: Այնտեղ կկառուցվի ժամանակակից շենքային պայմաններին համապատասխան կառույց և կապահովի շուրջ 40 աշխատատեղ: Արդյունքում, գյուղատնտեսական վնասատուներով մթերք ՀՀ տարածք մուտք չի գործի:

Գործադիրն իր համաձայնությունն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը, որը կխթանի միջազգային օդային հաղորդակցությունների անվտանգ և պատշաճ  կազմակերպմանը, միջազգային համագործակցությանը, համապատասխան տարածքների միջև և այդ տարածքներից դուրս օդային հաղորդակցությունների զարգացմանը: Համապատասխան տարածքների միջև և դրանցից դուրս օդային հաղորդակցության հաստատման և իրականացման նպատակով ՀՀ կառավարո ւթյունն իր համաձայնությունն է տվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության հետ կնքվելիք նոր համաձայնագրի առաջարկությանը:

Գործադիրն իր համաձայնությունն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 7 փոփոխության կնքման առաջարկությանը: Համաձայնագրի փոփոխությունը նախատեսում է լրացուցիչ 790 հազար ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացում, որը կուղղվի առողջապահական, սոցիալական և տնտեսական  ծառայությունների ու խոցելի բնակչության պաշտպանության բնագավառներ:

Կառավարության այսօրվա նիստում որոշվել է համաձայնություն տալ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև սահմանային ներկայացուցիչների` սահմանային կոմիսարների գործունեության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Կառավարությունն ի գիտություն է ընդունել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի զեկուցումը «ՀՀ կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» համապատասխան որոշման հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը, որի համաձայն կատարման ենթակա թվով 56 կետերից հոկտեմբերի 1-ի դրությամբ կատարվել են 55-ը կամ 98.2 տոկոսը:

Գործադիրն ընդունել է որոշում, որի համաձայն, ԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեի 2015թ. պետբյուջեի միջոցներից գումար կհատկացվի «Հայաստանի ճարտարագիտական ակադեմիա» ՀԿ-ին ՝ բնականոն գործունեության ապահովման նպատակով:

Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 1մլրդ դրամ կհատկացվի Տրանսպորտի և կապի նախարարությանը:

Կառավարության որոշմամբ` Մհեր Անանյանը ազատվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. Կարապետյան