Լեհ մրցավարը կսպասարկի Հայաստան-Ալբանիա հանդիպումը
ՍպորտԵվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա հանդիպումը կսպասարկի լեհական մրցավարական խումբը:
Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնումէ ՀՖՖ-ն:
Հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա խաղը, որը կսպասարկի լեհական մրցավարական անձնակազմը՝ Շիմոն Մարցինյակի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Պավել Սոկոլնիցկին և Տոմաշ Լիստկեվիչը: Չորրորդ պաշտոնյան է Ռադոսլավ Սիեյկան, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Պավել Ռաշկովսկին և Տոմաշ Մուսիալը: