Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Չեխիային
ՍպորտՖուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվել է Չեխիայի ընտրանուն:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի «Կալեվի Կեսկստադիոն» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների 201 6 թ. առաջնության ընտրական 12-րդ խմբի առաջին տուրի Չեխիա-Հայաստան հանդիպումը: Չեխիայի հավաքականը հաղթեց 4:0 հաշվով:
Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 12. Մարկ Գրիգորյան 2. Հակոբ Համբարձումյան 3. Արմեն Միքայելյան 4. Աղավարդ Պետրոսյան 5. Հակոբ Հակոբյան (ա) 6. Գոռ Աղբալյան 7. Հայկ Գալստյան 8. Էդգար Մովսիսյան 11. Հովհաննես Իլանգյոզյան 16. Վարդան Սաֆարյան 18. Ստեփան Հարությունյան
Երկրորդ տուրում՝ հոկտեմբերի 10-ին, Հայաստանի Մ-19 հավաքականը կմրցի Սերբիայի հավաքականի հետ: