Հայ սամբիստները Ռիգայում կմասնակցեն աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնություններին
ՍպորտԼատվիայում կայանալիք սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնություններին մասնակցելու նպատակով Ռիգա են մեկնել Հայաստանի սամբոյի պատանիների եւ երիտասարդական հավաքականները:
Ինչպես փոխանցեցին Հայաստանի սամբոյի ֆեդերացիաից, մրցավայր է մեկնել 13 մարզիկ, 2 մարզիչ: Պատվիրակությունը ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
Գոտեմարտերը կկայանան հոկտեմբերի 9, 10, 11-ին: Մեդալների 40 հավաքածուի համար կպայքարեն շուրջ 4 տասնյակ երկրների մարզիկներ: Առաջնության առցանց հեռարձակումը հնարավոր է դիտել sambo-fias.org կայքով: