Ագուերո. Մեսսիի հետ չի կարող համեմատվել ո´չ Ռոնալդուն, ո´չ մեկ ուրիշը
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն կարծում է, որ այժմ աշխարհում չկա այնպիսի ֆուտբոլիստ, ով կկարողանար համեմատվել «Բարսելոնայի» հարձակվող և հավաքականում իր թիմակից Լիոնել Մեսսիի հետ։
-Ինձ համար ո´չ Ռոնալդուն, ո´չ մեկ այլ ֆուտբոլիստ Մեսսիին մոտ անգամ չի կանգնում։ Եթե Մեսսիին 10 միավորանոց սանդղակով 10 գնահատենք, ապա մենք բոլորս երեք աստիճանով ցածր ենք նրանից։ Եվ մենք բոլոր գիտենք, որ Մեսսին յուրահատուկ է,-ասել է Ագուերոն։