Վարչության պետը «չմարսեց»
ՔաղաքականՀՀ Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մարզպետ Կարապետ Գուլոյանի կարգադրությամբ, զբաղեցրած պաշտոնից հեռացվել է մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արշավիր Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ օրերս Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սուր անկյուն» հաղորդումն անդրադարձել էր մարզային և համայնքային պաշտոնյաների մասնակցությանը պետգնումներին, որի շրջանակում ներկայացվել էր նաև ՀՀ Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացված պետգնումներն ու դրանում մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի հետ առնչվող անհատ ձեռնարկության օրինակը:
Մարզպետի կարգադրությաբ հոկտեմբերի 8-ին վարչության պետը հեռացվել է աշխատանքից: