Եվրո-2016. 8 հավաքականներ ապահովել են եզրափակիչ մրցաշարի ուղեգիր
ՍպորտՖուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ավարտից մեկ տուր առաջ եզրափակիչ մրցաշարի ուղեգիր են նվաճել 8 հավաքականներ: Անգլիան, Չեխիան, Իսլանդիան ու Ավստրիան ուղեգիր ապահովել էին դեռ սեպտեմբեր ամսին, իսկ Պորտուգալիան, Իսպանիան, Շվեյցարիան ու Հյուսիսային Իռլանդիան նման պատվի արժանացան հոկտեմբերին անցկացվող 9-րդ տուրից հետո:
Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու են 24 հավաքականներ: Եվրո-2016-ի կազմակերպիչ երկիրն է Ֆրանսիան, որը եւս մասնակցում է ընտրական փուլին, սակայն հաշվարկից դուրս է: