Հայաստանը վերահաստատում է իր նվիրվածությունը Ֆրանկոֆոնիային եւ նրա արժեքներին
ՔաղաքականՀայաստանը, հյուրընկալելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովը, արտահայտվում է իր խորը նվիրվածությունը ֆրանկոֆոնիային եւ այն արժեքներին, որոնք տարածում է կազմակերպությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Երեւանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակ երպության նախարարական համաժողովի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը գտնվում է քաղաքակրթությունների խաչմերուկում, երկրի կոչումն ու առաքելությունը հանդուրժողականության տարածումն է, խաղաղության քարոզումն ու խանդավառությունը մշակույթների եւ քաղաքակրթությունների երկխոսության առնչությամբ:
«Վերահաստստում եմ Հայաստանի հանձնառությունը` ի նպաստ Ֆրանկոֆոնիայի, նրա արժեքներին եւ առաքելությանը: Ֆրանկոֆոնիայի եւ ՀՀ խորհրդարանի միջեւ կապերն ամրապնդվել են խորհրդարանական ձեւաչափով, ամրապնդել ենք մեր հարաբերությունները ֆրանկոֆոն պետությունների հետ: Այս համաժողովի կազմակերպումը կարեւոր փուլ կդառնա, որ ամրապնդվի համագործակցությունը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: