Իբրահիմովիչ. Հուսով եմ՝ Շվեդիան կկարողանա խմբում երկրորդը լինել
ՍպորտՇվեդիայի հավաքականի ավագ Զլատան Իբրահիմովիչը Եվրո-2016-ի որակավորման փուլում Լիխտենշտեյնի նկատմամբ հաղթանակից հետո (2:0) գնահատել է ընտրանու՝ մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունները։
-Լիխտենշտեյնի դեմ հանդիպման ժամանակ ես լավ խաղացի։ Ինձ հանգիստ ու թուլացած էի զգում, լավ պահ ունեցա։ Ես հաճախ էի գնդակ ստանում, թիմակիցներիս համար պահեր էի ստեղծում և պետք է գոլային փոխանցման հեղինակ դառնայի։
Մենք ապահովել ենք մեր տեղը անցումային հանդիպումներում, սակայն, կարծում եմ, որ դեռ կկարողանանք երկրորդ հորիզոնական բարձրանալ։ Տեսնենք՝ վերջին հանդիպումներն ինչ արդյունք կունենան,-ասել է ֆուտբոլիստը։