Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից


Արլեմ Դեզիրը Սերժ Սարգսյանին շնորհակալություն է հայտնել ՖՄԿ նախարարական համաժողովը ՀՀ-ում բարձր մակարդակով հյուրընկալելու համար

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, Ֆրանսիայի Հանրապետության ԱԳՆ Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը ողջունել է հյուրին և նրան ուղեկցող պատվիրակությանը Հայաստանում՝ բարձր գնահատելով Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովին Արլեմ Դեզիրի մասնակցությունը:

Սերժ Սարգսյանը նշել է, թե ուրախ է պատվիրակության կազմում տեսնելու նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին, ում բազմիցս հանդիպել է ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում:

Ընդգծելով, որ Ֆրանսիան հայ ժողովրդի համար հոգեհարազատ երկիր է, Նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հետ Հայաստանի առանձնաշնորհյալ հարաբերություններն ակնհայտ իրողություն են ոչ միայն երկու երկրների հասարակությունների, այլև ողջ միջազգային հանրության համար: 

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանը, լինելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համեմատաբար երիտասարդ անդամ պետություն, կարողացել է իր արժանի տեղը գտնել ֆրանկոֆոն երկրների շարքում և այսօր ընկալվում է իբրև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամենաակտիվ երկրներից։

Նախագահի համոզմամբ, Ֆրանկոֆոնիան Հայաստանի համար ոչ միայն այդ ձևաչափով բազմակողմ համագործակցության հիանալի հնարավորություն է ընձեռում, այլ նաև արդյունավետ հարթակ է գիտության, կրթության, մշակույթի, տնտեսության և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությունը խորացնելու համար: Ըստ Նախագահի, այդ առումով արդեն իսկ կան հայ-ֆրանսիական փոխգործակցության բազմաթիվ խրախուսելի օրինակներ. ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցության շնորհիվ է նաև, որ այսօր Հայաստանում առկա է ֆրանսերենով ողջ կրթական ցիկլը՝ նախակրթարանից մինչև համալսարան:

Արլեմ Դեզիրը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին իր գլխավորած պատվիրակությանը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովը Հայաստանում բարձր մակարդակով հյուրընկալելու համար: Հանդիպման սկզբում նա Սերժ Սարգսյանին է փոխանցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի ջերմ ողջույնները և ընդգծել, որ Ֆրանսիան շահագրգռված է Հայաստանի հետ բարձր մակարդակի հարաբերություններին համահունչ զարգացնել նաև երկկողմ տնտեսական հարաբերությունները:

Տնտեսական համագործակցության զարգացման տեսանկյունից Արլեմ Դեզիրը կարևորել է 2014թ. մայիսին Ֆրանսիայի Նախագահի` Հայաստան կատարած այցի շրջանակներում համագործակցության մի շարք նոր փաստաթղթերի ստորագրումն ու հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը՝ տեղեկացնելով, որ այժմ աշխատանքներ են տարվում տնտեսական երկրորդ համաժողովը Փարիզում անցկացնելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Արլեմ Դեզիրն ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է հնարավորինս սատարել Հայաստանի և Եվրամիության միջև իրավական նոր փաստաթղթի մշակման գործընթացին՝ ջանքեր ներդնելով այդ գործընթացը լավագույն և հաջող արդյունքներով ավարտին հասցնելու ուղղությամբ:

Սերժ Սարգսյանը և Արլեմ Դեզիրը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի շուրջ: Արլեմ Դեզիրը վստահեցրել է, որ Ֆրանսիան, որպես համանախագահ երկիր, առավել քան երբևէ համոզված է, որ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումն այլընտրանք չունի, և ստանձնած հանձնառությունների շրջանակում Ֆրանսիան անելու է ամեն հնարավորը բանակցային գործընթացի միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման համար:

 

Եվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմին