Հայաստան - Ալբանիա. Բուքմեյքերների ֆավորիտը
ՍպորտԵվրո-2016-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում Հայաստանի հավաքականը կընդունի ալբանացիներին, որոնք հաղթանակի դեպքում կնվաճեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր:
William Hill բուքմեյքերական գրասենյակը Հայաստանի թիմի հաղթանակը գնահատում է 3.2 գործակցով, Ալբանիայինը՝ 2.25, իսկ ոչ ոքին՝ 3.3:
Երեւանի «Հանրապետական» ստադիոնում հոկտեմբերի 11-ին կայանալիք խաղը կսկսվի ժամը 20:00-ին: Հայաստանի հավաքականը հաղթանակ չունի Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին տուրից առաջ, իսկ Ալբանիայում կայացած առաջին խաղում պարտվել է 1:2 հաշվով: