Անդորրայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի կազմակերպվածության մակարդակը
ՔաղաքականՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 11-ին հանդիպել է Անդորրայի իր գործընկեր Ժիլբերտ Սաբոյա Սունյիին, ով Հայաստանում է գտնվում Ֆրանկոֆոնիայի նախարարկան համաժողովին մասնակցելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուր ին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է միջազգային կառույցների շրջանակներում հաստատված արդյունավետ համագործակցությունը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Անդորրայի արտգործնախարարը բարձր է գնահատել նախարարական համաժողովի բովանդակային հագեցվածությունը և կազմակերպվածության մակարդակը։
Երկկողմ հարաբերությունները խթանելու համար նախարարները պայմանավորվել են գործնական քայլեր ձեռնարկել իրավապայմանգրային դաշտի ընդլայման ուղղությամբ, մասնավորապես՝ մշակել և ստորագրման պատրաստել ներդրումների խրախուսման և պաշտպանության, երկակի հարկումից խուսափելու, տուրիզմի բնագավառում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր։