Ագուերոյից հետո «Մանչեսթեր Սիթին» մեկ ամսով կորցրեց նաեւ Սիլվային
ՍպորտԻսպանիայի հավաքականի ու «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան ֆուտբոլային խաղադաշտից կբացակայի մոտ մեկ ամիս, տեղեկացնում է Goal.com-ը:
29-ամյա իսպանացին վնասվածք էր ստացել Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղում, որում փոխարինվել էր 12-րդ րոպեին: Ամենայն հավանականությամբ Սիլվան «Մանչեսթեր Սիթիին» չի օգնի «Սեւիլիայի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում ու «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ դերբիում Պրեմյեր լիգայում:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» մեկ ամսով կորցրել էր նաեւ 27-ամյա հարձակվող Սերխիո Ագուերոյին, որըվնասվածք էր ստացել Արգենտինայի հավաքականի խաղում: