Կլոպ. Ես մեծ դերակատարություն եմ ունեցել Լևանդովսկու առաջընթացում
Սպորտ«Լիվերպուլի» նորանշանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի թաքցնում, որ մեծ դերակատարություն է ունեցել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու կայացման հարցում: 2010-2014թթ. Լևանդովսկին Կլոպի գլխավորությամբ խաղացել է Դորտմունդի «Բորուսսիայում»:
-Մեծ բավարարվածություն ես զգում, երբ տեսնում ես, որ Ռոբերտը, ում դու բերել ես Լեհաստանից, դարձել է նման ֆուտբոլիստ: Տարբերությունը, թե ինչպիսի ֆուտբոլիստ էր նա և ինչպիսին է դարձել, ապշեցնում է: Իհարկե, ես մեծ դերակատարություն եմ ունեցել նրա առաջընթացում:
«Բորուսսիայում» աշխատանքի ընթացքում բոլոր երիտասարդ ֆուտբոլիստները երջանիկ էին, քանի որ ես նրանց հնարավորություն էի տալիս: Իհարկե, հնարավոր էր գնել արդեն կայացած ֆուտբոլիստի տրանսֆեր, բայց երիտասարդների հետ աշխատելն ավելի հետաքրքիր է,-ասել է Կլոպը: