Հայաստան-Ալբանիա 0-2 առաջին խաղակես. երկու անգամ ինքնագոլի հեղինակ են դարձել հայերը
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի հետ տնային խաղի առաջին կեսից հետո պարտվում է 0-2 հաշվով:
Հայաստանի հավաքականի կազմում խաղի 8-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը դարձավ ինքնագոլի հեղինակ: Իսկ ահա 24-րդ րոպեին գրանցվեց ևս մեկ ինքնագոլ, այս անգամ աչքի ընկավ Ռոբերտ Արզումանյանը: Թիմերը հանգստի գնացին 0-2 հաշվով, ի օգուտ ալբանացիներին, սակայն գոլերը խփել էին միայն հայերը:
Սա Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի վերջին հանդիպումն է Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Երկու թիմերի միջև անցկացվել է 4 հանդիպում: Երկու անգամ հաղթել են ալբանացիները, մի հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, իսկ մեկ խաղում հաղթել է Հայաստանի հավաքականը: