Ալբանիան խոշոր հաշվով հաղթեց Երեւանում եւ նվաճեց Եվրո-2016-ի ուղեգիր
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ ավարտեց ելույթը Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում, որում այդպես էլ հաղթանակ չտարավ եւ 2 միավորով գրավեց I խմբի վերջին տեղը:
Հայկական թիմի վերջին մրցակիցն էր Ալբանիայի հավաքականը, որը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում հաղթեց 2:0 հաշվով եւ պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության ուղեգիր: