Հավաքականի պարտության մեջ մեղավոր է ամբողջ թիմը. Մարկոս Պիզելի
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Մարկոս Պիզելիի կարծիքով` հավաքականի անհաջող խաղերի մեղավորն ամբողջ թիմն է:
«Մենք պետք է ուշադիր խաղայինք, քանի որ գիտեինք Ալբանիայի հավաքականի որակների մասին: Պետք է կարողանայինք հավաքվել: Մենք պետք սովորենք ֆուտբոլ խաղալ, քանի որ ունենք լավ հավաքական, լավ ֆուտբոլիստներ և լավ մարզիչ, լավ ֆեդերացիա:
Ես չեմ հավատում, որ այս մրցափուլն անհաջող էր: Երկու տարի առաջ լավ ֆուտբոլ էինք խաղում, քանի որ մեծ ցանկություն կար: Մենք պետք է նայենք այլ հավաքականների, թե ինչպես են խաղում: Ցանկության պակաս հիմա էլ չկա, բայց ֆուտբոլը 90 րոպե է: Մեր պաշտպանները չեն մենակ մեղավոր, մեղավոր են բոլորը»,- ասել է Պիզելին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրականփ փուլի վերջին խաղում պարտվեց Ալբանիային և 8 խաղերում վաստակելով միայն 2 միավոր՝ մնաց մրցաշաային աղյուսակի վերջին հորիզոնականում: