Գաբրիել Ղազարյանը պարգևատրել է ՀՀ նախագահի «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցանակի համար մրցույթի հաղթողներին
ՍպորտԾաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի է ունեցել ՀՀ նախագահի «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցանակի համար մրցույթի փակման արարողությունը:
Արմենպրես-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Մասնակիցներին ողջունել և հաղթողներին մրցանակներ է հանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերինախարար Գաբրիել Ղազարյանը: Նախարարը, դիմելով հաշմանդամ մարզիկներին, նրանց հորդորել է լինել ակտիվ, զբաղվել ֆիզկուլտուրայով և սպորտով, կոփել մարմինն ու իրենց օրինակով քարոզել առողջ ապրելակերպ նաև հասարակության մյուս շերտերի ներկայացուցիչների շրջանում: «Գովելի է այն փաստը, որ մասնակիցների մեջ շատ են նաև կանայք և աղջիկները, քանի որ երբեմն գեղեցիկ սեռի ներկայացուցիչները խուսափում են ակտիվ մարզական կյանք վարելուց: Բոլորիդ մաղթում եմ առողջություն և վստահեցնում, որ այս ծրագիրը շարունակական է լինելու»,- ասել է նախարարը:
Ղազարյանը հաղթողներին ու մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ նախագահի վկայագրերով և դրամական մրցանակներով, նախարարության հավաստագրերով, իսկ թիմային հաշվարկով 1-3-րդ տեղերը գրաված թիմերին՝ գավաթներով:
Ընդհանուր թիմային հաշվարկով առաջատարը նույնպես Երևանի թիմն էր, 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Լոռու և Գեղարքունիքի մարզերի թիմերը:
Հիշեցնենք, որ մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին, որին մասնակցել են լսողական, տեսողական և հենաշարժողական խնդիրներ ունեցող 165հաշմանդամներ: Մարզիկները միմյանց հետ մրցել են շախմատ, սեղանի թենիս, դարթս, 50 մետր լող, շաշկի և բասկետբոլ մարզաձևերում: