Վելոզու. Ֆրանսիա ենք մեկնելու հաղթելու վստահությամբ, քանի որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը մեր կազմում է
ՍպորտՊորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Միգել Վելոզուն Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Սերբիային 2:1 հաշվով հաղթելուց հետո հայտարարել է, որ վստահությամբ են մասնակցելու Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին, քանի որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Պորտուգալիայի հավաքականում է խաղում:
«Ամենակարևորն այն է, որ մենք հաղթեցինք: Այս հաղթանակը մեզ համար 7-րդ անընդմեջն է: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը` Կրիշտիանու Ռոնալդուն մեր հավաքականում է, ուստի Ֆրանսիա ենք մեկնելու այն վստահությամբ, որ կարող ենք հաղթել»,-ասել է Վելոզուն: