Սանտուշ. Ռոնալդուն ցանկանում է լինել լավագույնը, լավագույնը և լավագույնը
ՍպորտՊորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հերթական անգամ գովասանքով է խոսել Կրիշտիանու Ռոնալդուի մասին և հույս է հայտնել, որ իր ընտրանուն կհաջողվի հաղթել Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում:
-Պարզապես հնարավոր չէ Կրիշտիանուին թողնել պահեստայինների նստարանին: Նա միշտ ցանկանում է խաղադաշտում լինել: Նա ցանկանում է լինել լավագույնը, լավագույնը և կրկին լավագույնը: Դա ինձ համար` որպես մարզիչ և պորտուգալացի, հպարտություն է:
Անթիվ նպատակներ ունեցող. այսպես կարելի է բնութագրել Ռոնալդուին: Նա երբեք չի բավարարվում ձեռքբերումներով և ցանկանում է հինգերորդ, վեցերորդ անգամ արժանանալ «Ոսկե խաղակոշիկի»: Նրա ապագա՞ն... Հույս ունեմ` Ռոնալդուն կդառնա Եվրոպայի չեմպիոն,-ասել է Սանտուշը: