Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ» Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ» «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»


Երևանում կայացել է «Ազատությունների մեծ խարտիա-800 (եղելույթ, մեկնություն, իմաստավորում)» միջազգային գիտաժողովը

Երևանում հոկտեմբերի 12-ին կայացել է «Ազատությունների մեծ խարտիա – 800 (եղելույթ, մեկնություն, իմաստավորում)» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր «Համ աշխարհային պատմության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի կողմից՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը և ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՊՀԱ նախագահ Ալբերտ Ստեփանյանը:

Արմենպրեսի հաղորդմամբ` գիտաժողովին իրենց մասնակցությունն են բերել պատմագիտության, իրավագիտության և քաղաքագիտության ներկայացուցիչ՝ հայաստանյան մի շարք հետազոտողներ, արտերկրից հրավիրված ականավոր գիտնականներ, երիտասարդ հետազոտողներ: Գիտաժողովի մասնակիցներն իրենց զեկուցումներում դիտարկել են Ազատությունների մեծ խարտիան, նրա զարգացումները, մեկնաբանությունները և ազդեցությունները պատմագիտական, իրավագիտական, քաղաքագիտական, տեսական-իմաստասիրական լայն համատեքստում՝ միջնադարից մինչև արդիականութ յուն: Մասնավորապես, միջգիտակարգային (միջդիսցիպլինար) մոտեցման կիրառմամբ մասնակիցների կողմից քննության են առնվել պատմական ժամանակի և տարածության տարբեր չափումներում թեմայի հետ առնչվող այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են հասարակական առճակատումը և փոխհամաձայնությունը, հասարակության սահմանադրական վերափոխման և նորացման (իննովացիայի) նախագծերը:

Գիտաժողովին ծավալուն ելույթ է ունեցել Մեծ խարտիայի խոշորագույն մասնագետներից մեկը՝ անգլիացի միջնադարագետ, Իսթ Անգլիայի համալսարանի պրոֆեսոր, Բրիտանական ակադեմիայի անդամ Նիկոլաս Վինսենտը, որը «Ազատությունների մեծ խարտիան իբրև խաղաղության պայմանագիր» խորագրով զեկուցմամբ մանրամասն ներկայացրել է Խարտիայի առաջացման և զարգացման պատմությունը՝ դիտարկելով փաստաթղթի ձևավորման պատմական համատեքստը: Ելույթներով հանդես են եկել Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության պրոֆեսոր Թեո Մարտեն վան Լինտը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ,  պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը, ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտներ Լիլիթ Մինասյանը (պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանի համահեղինակությամբ), Սմբատ Հովհաննիսյանը, ի.գ.թ., դոցենտ Գաբրիել Բալայանը, ք.գ.թ. Տիգրան Մկրտչյանը, ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտներ  Ջուլիետա Կճանյանը, Տիգրան Եփրեմյանը, Սամսոն Հովհաննիսյանը: 

Գիտաժողովն ավարտվել է արդյունքների ամփոփմամբ և եզրափակիչ քննարկմամբ, որի ընթացքում ընդգծվել է նաև հայկական իրավական պատմության միջնադարյան և նոր ժամանակների տարբեր դրվագներ՝ դրանք համեմատության մեջ դնելով Մեծ Խարտիայի հետ:

Գիտաժողովի մասնակիցների զեկուցումների համառոտ բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Համաշխարհային պատմության հայկական ասոցիացիան նախատեսում է հրատարակել գիտաժողովի ելույթների ժողովածու և մոտ ապագայում ներկայացնել այն հանրությանը:

 

Մեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան