Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ» Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ» «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»


Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քոնան օ’Բրայանը շատ տպավորված է հայերով

Ամերիկյան հայտնի «Քոնան» հեռուստաշուուի հեղինակ և վարող Քոնան օ'Բրայանը խոստանում է, որ նոյեմբերի 10-ին Միացյալ Նահանգներում հեռարձակվելիք հաղորդումը Հայաստանի մասին շատ բազմազան է լինելու: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին օ’Բրայանը ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում :

Անդրադառանալով այցի մանրամասներին՝ նա խոսել է Հայաստանում տեսած այն երևույթների մասին, որոնք իր մոտ զարմանք են առաջացրել: «Այստեղ՝ Հայաստանում սովորույթ կա, որ տղամարդիկ քայլում են իրար թև մտած, և դա շատ տարօրինակ է՝ Միացյալ Նահանգներում նման բան չես տեսնի: Եվ երբ առաջին նման բան ես տեսնում, մտածում ես՝ տեսնես ինչո՞ւ են այդպես անում: Բայց հետո հասկանում ես, որ դա լավ գաղափար է, և ես սկսեցի իմ պրոդյուսերներից մեկին թևանցուկ արած քայլել, ու հիմա մտածում եմ՝ սա ֆանտաստիկ բան է, պետք է Արևմուտքում այս սովորույթը մտցնել: Ժամանակն է, որ մենք էլ հասնենք ձեր հետևից»,- կատակել է օ’Բրայանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այցը կապ ունի Հայոց ցեղասպանության տարելիցի հետ՝ նա նշել է, որ դա պարզապես զուգադիպել է: «Իմ այստեղ գալը Հարյուրամյա տարելիցի հետ կապ չունի, սակայն ինչ-որ առումով դա ավելի կարևոր է դարձնում իմ այցը: Իրականում այս ամենը տեղի ունեցավ իմ օգնականի պատճառով, ում հետ ես 5 տարի է՝ աշխատում եմ: Խոսքը Սոնա Մովսեսյանի մասին է... Ես ցանկացա այստեղ բերել Սոնային և նրա հետ միասին զգալ նրա մշակույթի համը, հանդիպել նրա ժողովրդին: Իսկ այստեղ հնարավոր չէ գալ և չայցելել Ցեղասպանության հուշահամալիր, դա այս երկրի պատմության անբաժանելի մասն է, և Սոնայի պատմության մասն է: Այդ այցելությունը շատ հուզիչ էր՝ ես մտածում էի, որ՝ այո, ես չգիտեմ այստեղ ինչ քաղաքական հարցեր կան, բայց չեմ էլ ուզում այդ մասին մտածել»,- նշել է օ’Բրայանը: Նա համոզմունք է հայտնել, որ Միացյալ Նահանգները մինչև օրս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունների պատճառով:

Օ’Բրայանը նշել է, որ հայաստանյան այցն առանց արկածների չի անցել. «Ես ոչխար եմ արածեցրել Գառնիում, գնացի այնտեղ, և ես ու Սոնան ավանդական շորեր հագանք: Մենք նաև բազմաթիվ արկածներ ունեցանք Երևանում: Երբ հաղորդումը հեռարձակվի, կտեսնեք, որ ես բազմաթիվ մշակութային վայրեր եմ այցելել և շատ զվարճալի շփումներ ունեցել մարդկանց հետ: Մենք փորձեցինք որքան կարելի է ուսումնասիրել Երևանը և Հայաստանը մեր այցելության 4-5 օրերի ընթացքում: Կարծում եմ՝ շատերը կզարմանան, տեսնելով, թե որքան բան ենք հասցրել: Կտեսնեն, որ մենք գլխովին խորասուզվել էինք հայկակ ան մշակույթի մեջ»:

Հարցազրույցի վերջում նա կարծիք է հայտնել հայերի մասին՝ ասելով. «Ես մի բան եմ զգացել՝ ԱՄՆ-ում ապրող հայերը, հատկապես Լոս Անջելեսում ապրող բազմաթիվ հայերը, այդ թվում Սոնան և նրա ընկերները, շատ խելացի, բայց նաև շատ ուժեղ մարդիկ են, նկատի ունեմ՝ հոգեպես: Նրանք մեծ կամքի ուժի տեր են: Սոնան, որպես մարդ, ինձ շատ բան է սովորեցրել: Ես ծանոթ եմ նաև նրա ընտանիքի հետ, նրանք՝ հայերը, շատ տպավորիչ մարդիկ են»:

 

Մեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան