13 մարզիչ կմասնակցի ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացին
ՍպորտՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացը:
Դասընթացներին մասնակցում են Ա արտոնագիր ունեցող 13 մարզիչ՝ Արթուր Պետրոսյանը, Լիանա Հայրապետյանը, Արամ Ոսկանյանը, Ժոլտ Հոռնյակը, Վարուժան Սուքիասյանը, Վահե Յաղմուրյանը, Սարգիս Հովսեփյանը, Արտակ Օսեյանը, Տիգրան Եսայանը, Կարեն Բարսեղյանը, Անդրանիկ Զանազանյանը, Արթուր Ոսկանյանը և Ֆելիքս Խոջոյանը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի ղեկավար Մարկ Լելևրը:
Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: