Օրակարգում եղել են Սիրիա-Հայաստան երկկողմանի հարաբերությունների վերաբերյալ հարցեր
ՔաղաքականՀայ-սիրիական գործարարների խորհրդի նախագահ, Հալեպի առևտրական գրասենյակի տնօրեն, ինչպես նաև արաբա-բելգիական առևտրական միության տնօրեն Լևոն Զեքի Եդալյանը հանդիպել է Սիրիայի վարչապետ Ուաիլ ալ Հալկիի հետ:
Այս մասին Արմենպրեսը տեղեկացավ «Գանձասար» թերթի խմբագրությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև երկրի տնտեսության և Սիրիա-Հայաստան երկկողմանի հարաբերությունների վերաբերյալ հարցեր: Եդալյանը շեշտել է, որ հակառակ Սիրիայի դիմագրաված ծանր տագնապին, որն ավելի քան չորսուկես տարի ճնշում է երկիրը, Սիրիան դեռ ունի իր առաջնահերթությունները: Դրանք են իր քաղաքացիների ապրուստի հարցերի լուծումն ու գործարարների և սահմանամերձ երկրների հետ հարաբերությու նների պահպանումը:
Նա նաև նշել է, որ վարչապետի հետ խոսել է Սիրիա-Հայաստան եղբայրական հարաբերությունները պահպանելու և ճշգրիտ հունի մեջ գցելու մասին:
Եդալյանը հանդիպումներ է ունեցել նաև Սիրիայի կենտրոնական բանկի կառավարիչ Ադիբ Մայալեի, արտաքին տնտեսության և առևտրի նախարար Համամ Ժազայիրիի և ներքին առևտրի ու սպառողների պաշտպանության նախարար Ժամալ Շահինի հետ: