Էդուարդ Շարմազանովը նախագահել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերը
ՔաղաքականՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում հոկտեմբերի 15-ին տեղի են ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովին (ԱՊՀ ՄԽՎ) կից անվտանգության ոլորտի եւ նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցության օրենսդրության ներդաշնակեցման հարցերÕ « միացյալ հանձնաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերը:
Ինչպես Արմենպրսին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազմից, նիստերի ընթացքում քննարկվել են տեղեկատվական անվտանգությանը, կոռուպցիայի, ինչպես նաեւ ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:
Նիստի ավարտից հետո ԱԺ փոխնախագահը ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում ափսոսանք է հայտնել, որ մեր օրերում դեռ հանդիպում են այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են ահաբեկչության, այլատյացության, նացիզմի եւ ֆաշիզմի դրսեւորումները: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ նմանօրինակ դրսեւորումների սպառնալիք կա նաեւ ԱՊՀ տարածաշրջանում՝ հորդորելով լիակատար անհանդուրժողականություն դրսեւորել դրանց նկատմամբ: