ԿԸՀ-ն հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների նախագիծը
Քաղաքական«Հանրաքվեի մասին» օրենքի պահանջին համապատասխան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որը հանրաքվեի է դրվելու դեկտեմբերի 6-ին:
Նախագիծը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի հոկտեմբերի 13-ի հատուկ թողարկման մեջ, ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am), «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հոկտեմբերի 16-ի համարում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն դեկտեմբերի 6-ին անցկացնելու մասին: Մինչ այդ Ազգային ժողովը ձայների 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն էր տվել սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշմանը: