Մովսիսյանը «Լոկոմոտիվ»-ի դեմ խաղին պատրաստ է 100 տոկոսով
ՍպորտՄոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը 100 տոկոսով պատրաստ է Պրեմիեր լիգայի առաջիկա տուրի Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի հետ խաղին: «Մովսիսյանը մարզվում է ընդհանուր խմբում: Այո, և Մովսիսյանի, և Պրոմեսի մոտ կային թեթև վնասվածքներ: Սակայն նրանք մարզվել են առանց սահմանափ ակումների: Մովսիսյանը պատրաստ է 100 տոկոսով: Ինչ վերաբերում է Զե Լուիշին, ապա ամսի 22-ին նա պետք է վերադառնա ընդհանուր խումբ»,- ինչպես փոխանցում է Sovsport.ru-ն, ասել է Ալենիչևը:
«Սպարտակ»-«Լոկոմոտիվ» խաղը կկայանա առաջիկա կիրակի` երևանի ժամանակով 13:30-ին: