Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը սկսում են պայքարը Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությանը
ՍպորտՄակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիայում մեկնարկում է Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությունը, որին ռուսական թիմերի կազմում կներկայանան շախմատի Հայաստանի հավաքականների անդամներ Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ընդգրկված է «Սիբերիա» թիմի կազմում, որտեղ խաղում են նաև Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վանգ Յուն: Կանանց թիմային առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը կխաղա «Ուգրա»-ի կազմում, իսկ նրա թիմակիցները կլինեն Անա Ուշենինան, Նատալիա Պոգոնինան և Մարինա Գուսևան:
Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության առաջին տուրը կկայանա հոկտեմբերի 18-ին: