Մեսսին բաց կթողնի Բրազիլիայի և Կոլումբիայի հետ հանդիպումները
ՍպորտՖուտբոլի Արգենտինայի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լեո Մեսսին բաց կթողնի ազգային ընտրանու առաջիկա հանդիպումները: Մեսսին չի մասնակցի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի երկու հանդիպումներին, որտեղ Արգենտինան մրցելու է Բրազիլիայի և Կոլումբիայի թ իմերի հետ: Հանդիպումները կանցկացվեն նոյեմբերի 14-ին և 17-ին: Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկություն էր հայտնել, որ Մեսսիի` վնասվածքից վերականգնվելու գործընթացն արագացվի, սակայն կատալոնական ակումբը մերժել էր: Մեսսին վնասել էր ոտքը սեպտեմբերի 26-ին, Լա Լիգայի «Լաս Պալմաս»-ի հետ խաղում: