ՍԴՀԿ-ն կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին
ՔաղաքականՍոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՍԴՀԿ հայաստանյան վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը: «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը ոչ թե հասարակական կազմակերպություն է, այլ քաղաքական ուժ, իսկ ցանկացած քաղաքական կուսակցության նպատակը ընտրություններին մասնակցելն ու թեկուզ որոշակի չափով հաղթանակ ապահովելն է»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Գալստյանը:
Նա դժվարացավ հստակ ասել, թե ինչ ձևաչափով է կուսակցությունը մասնակցելու խորհրդարանական ընտրություններին՝ ընդգծելով, որ դրա մասին դեռ վաղ է խոսել: «Սակայն, այո, մենք պատրաստվում ենք մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեր ուժերի ներածի չափով»,- եզրափակեց Գալստյանը: