Տուխել. Շատ ուրախ եմ Ռոյսի համար, թեև նա 11-մետրանոցը չիրացրեց
ՍպորտԴորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անդրադարձել է Բունդեսլիգայի 9-րդ տուրի՝ «Մայնցի» նկատմամբ հաղթանակի ժամանակ (2:0) հարձակվող Մարկո Ռոյսի խաղին։ Հարձակվողը հեղինակել էր մեկ գոլ և չէր իրացրել 11-մետրանոց հարվածը։
-Ծանր հանդիպում ստացվեց։ «Մայնցը» ուժեղ թիմ է։ Մրցակիցը ջանասիրաբար էր գործում։ «Մայնցը» մեզ համար բազմաթիվ խնդիրներ առաջադրեց։ Բոլորը նկատեցին, որ վերջին ոչ-ոքիներն ու «Բավարիայից» կրած պարտությունը ազդել էին թիմի հոգեբանության վրա։ Սակայն տղաները լավ խաղացին և հրաշալի պահեր ստեղծեցին։
Շատ ուրախ ենք Ռոյսի համար։ Նա չիրացրեց 11-մետրանոցը, սակայն խփեց առաջին գո;ը, ինչից հետո եզ համար հեշտ դարձավ,- ասել է Տուխելը։