Մարեյ. Համոզված եմ` Ջոկովիչի հետ հանդիպումը հեշտ չի լինելու
ՍպորտԱշխարհի երկրորդ ռակետ Էնդի Մարեյը, ով Շանհայի «Մասթերս 1000» շարքի մրցաշարի 1/4 եզրափակչում 1 ժամ, 19 րոպեում 6:1, 6:3 հաշվով առավելության հասավ Թոմաշ Բերդիխի նկատմամբ, հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
-Այսօր շատ լավ խաղացի: Գրեթե ամբողջ խաղն անցավ իմ առավելության պայմաններում, ինչը Թոմաշի նման թենիսիստի դեմ խաղերում հեշտ չէ, քանի որ նա ուժեղ է և հիանալի մատուցում ունի: Ամեն դեպքում, ես կարողացա կռահել նրա մտադրությունները,-Մարեյի խոսքը մեջբերված է ATP-ի պաշտոնական կայքից:
Եզրափակչի ուղեգրի համար Մարեյը մրցելու է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչ հետ, ում դեմ անցկացրած 28 խաղերից 19-ում պարտվել է:
-Հասկանում եմ, որ շատ բարդ հանդիպում է լինելու: Ամբողջ տարվա ընթացքում Նովակը հիանալի խաղաց, հիանալի... Ինձ համար շատ կարևոր էր այսօր արագ խաղալ, որպեսզի հնարավորինս լավ պատրաստվեի Նովակի հետ խաղին: Կվերականգնվեմ, լավ կքնեմ, իսկ վաղը կփորձեմ լավ խաղալ, թեպետ, համոզված եմ, հեշտ խաղ չի լինելու,-ասել է բրիտանացի թենիսիստը: