Արազ Օզբիլիսը՝ իր մարզավիճակի մասին
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը խոսել է իր վերականգնողական շրջանի մասին:
«Օր օրի ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում: Սակայն ինձ դեռ ժամանակ է հարկավոր` ստացած վնասվածքից ամբողջապես ապաքինվելու համար: Նույնիսկ ամենազորեղ ֆուտբոլիստներին վերականգնվելու ժամանակ է հարկավոր: Ընդհանուր առմամբ, ինձ լավ եմ զգում և ինձ այդ հարցում օգնում է Ալենիչևը»,-Արմենպրես-ի հաղորդմամբ, Օզբիլիս խոսքերը փոխանցում է Championat կայքը:
Արազ Օզբիլիսը մասնակցեց «Սպարտակ»-«Լոկոմոտիվ» խաղին՝ փոխարինելով Յուրա Մովսիսյանին: Հայ կիսապաշտպանը հասցրեց անգամ դառնալ գոլային փոխանցման հեղինակ: