ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ է հրավիրել
ՔաղաքականՀայաստանի Հանրապետական կուսակցությունը հոկտեմբերի 19-ին գործադիր մարմնի նիստ է հրավիրել, որը վարելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին Արմենպրես-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Նիստը կմեկնարկի ժամը 20:00-ին:
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստերի օրակարգը ձևավորվում է տեղում կուսակցության ղեկավարի և գործադիր մարմնի անդամների առաջարկների հիման վրա:
Սպասվում է, որ նիստի ընթացքում քննարկվելու են սահմանադրական բարեփոխումների նախագծի հանրաքվեին ընդառաջ քարոզարշավի հետ կապված հարցեր: