Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ» Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ» «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»


Միջազգային հանրությունը պետք է իր մասնակցությունն ունենա Արցախի ճակատագրի լուծման գործում. Պասկալևա

Միջազգային հանրությունը պետք է հասկանա այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել արցախյան հողում և իր մասնակցությունն ունենա Արցախի ճակատագրի լուծման գործում:

Այս մասին նշել է  բուլղարուհի լրագրող և ռեժիսոր Ցվետանա Պասկալևան` ներկայացնելով իր անցած ուղին որպես արցախյան ազատամարտի վավերագրող:   

«1991 թվականին, որպես վավերագրող և լրագրող, իմ ուշադրությունն է գրավել Լեռնային Ղարաբաղը և այնտեղ կատարվող սարսափելի ու տագնապալի իրադարձությունները` հայկական Գետաշեն և Մարտունաշեն գյուղերից մարդկանց տարհանումը: Սա դարձել է իմ պրոֆեսիոնալ հետաքրքրության պատճառը»,- ընդգծել է լրագրողը:

Պասկալևան հավելել է, որ Մոսկվայում, որտեղ նա սովորում էր ասպիրանտուրայում, «պերեստրոյկա»-ի, «գլասնոստ»-ի ժամանակ այդ տարածաշրջանից ոչ մի տեղեկատվություն, նորություն չէր հաղորդվում:

«Սա դարձել է առաջնային խթան, որպեսզի ես այնտեղից տեղեկատվություն «դուրս բերեի»: Եվ ես հասկացա այն սարսափելի իրավիճակը, որում գտնվում է ԼՂ բնակչությունը: Նրանք ենթարկվել էին արտաքսման Ադրբեջանում տեղակայված 23-րդ դիվիզիայի կողմից` ադրբեջանական ոստիկանության հատուկ ջոկատայինների հետ: Այն, ինչի ականատես եմ ես դարձել, փոխել է իմ ողջ ճակատագիրը: Ես թողեցի իմ ասպիրանտուրան և երկար մնացի Ղարաբաղում:

Լինելով բուլղարացի լրագրող` ես հնարավորություն ունեի ներկայացնել տեղեկատվություն տարբեր միջազգային հեռուստաընկերությունների` գերմանական ZDF-ին, ֆրանսիական Անտեն-2-ին, Բուլղարական հեռուստաընկերությանը, CNN-ին, NBS-ին, CBS-ին»,- նշել է Ցվետանա Պասկալևան:

1991-94 թվականներին Պասկալևան իր տեսախցիկի միջոցով վավերագրել է ամբողջ պատերազմը:

«Ես անդադար Ղարաբաղում էի, աշխատում որպես օպերատոր, լրագրող, տասնյակ, հարյուրավոր ռեպորտաժներ եմ պատրաստել միջազգային հեռուստագործակալությունների համար:

Արդյունքում` լույս են տեսել 7 ֆիլմեր, որոնք արտացոլում են ղարաբաղյան պատերազմի ժամանակագրությունը: Նույնիսկ այն մարդուն, ով ծանոթ չէ ղարաբաղյան իրադարձություններին, առաջին իսկ կադրերից հայտնի է դառնում, թե ինչպես է ծավալվել արցախյան հերոսամարտը»,- շեշտել է լրագրողը:

Նրա խոսքով` դրանք բազմաթիվ հարցերի պատասխաններ են տալիս, խոսում ֆիդայական խմբերի մասին, որոնք ստիպված էին պաշտպանել յուրաքանչյուր գյուղը, և պատմում, թե ինչու է ստեղծվել արցախյան բանակը:

«Այսօր` 20 տարի անց, ես հնարավորություն ունեմ հրատարակել իմ 7 ֆիլմերը երկու DVD սկավառակներում: Արցախյան ազատամարտի ժամանակագրությունը վեց լեզուներով` ռուսերեն, հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և բուլղարերեն»,- հավելել է Պասկալևան: Նա նաև նշել է, որ ստորագրում է իր յուրաքանչյուր խոսքի տակ:

Ցվետանա Պասկալևան հայտնի բուլղար լրագրողուհի է, ռեժիսոր, սցենարիստ և օպերատոր, Կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ: 1991թ. մայիսից փաստագրական ֆիլմեր է նկարահանել Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի միջև հակամարտության մասին: 7 ֆիլմ է նկարահանել Ղարաբաղի մասին:

Կոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան