Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում


ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարությունը խրախուսեց ծառայության մեջ աչքի ընկած 57 զինծառայողի

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի պալատում ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարության նախաձեռնությամբ կայացավ կորպուսի զորամասերում օրինակելի ծառայությամբ աչքի ընկած և ծնունդով Գեղարքունիքի մարզը ներկայացնող 57 զինծառայողների և նրանց ծնողների հանդիպումը: Զինծառայողները հրամանատարության կողմից խրախուսվեցին իրենց ծնողներին ուղղված շնորհակալական նամակներով և եռօրյա արձակուրդով: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Երկրորդ բանակային կորպուսի զորամիավորումների օրինակելի զինծառայողները Մարտունի քաղաքի մշակույթի տուն էին տեղափոխվել իրենց ծառայության վայրերից, որտեղ կվերադառնան եռօրյա արձակուրդն անցկացնելուց հետո: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մարտունու քաղաքապետ, Գեղարքունիքի մարզ ի ԵԿՄ նախագահ Բագրատ Հարությունյանը, Երկրորդ բանակային կորպուսի զորամասերի հրամանատարներ, բարձրաստիճան սպաներ: Հայոց բանակի զինվորներին, նրանց ծնողներին ու հրամանատարներին օրհնեց Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: «Շատ հուզիչ ու նվիրական է այս հանդիպումը, մանավանդ որ խոսքը գնում է մեր սրբազան հայրենիքի սահմանների պաշտպանության, մեր զինվորների մասին, ովքեր ցուցաբերում են անձնազոհության և սխրանքի բազմաթիվ օրինակներ»,-ասաց Մարկոս եպիսկապոս Հովհաննիսյանը: Իր խոսքում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը դրվատեց ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարության նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնեց իրենց զորամասերում պարտաճանաչ ծառայությամբ աչքի ընկած զինվորներին ու նրանց ծնողներին:»Տևական ժամանակ է, ինչ մեր պետական, քաղաքական ու հասարակական գործիչներն այցելում են սահմանապահ զորամասեր ու դիրքեր, քաջալերում մեր անդորրը հսկող հայ զինվորներին: Բայց երբ վերջերս մեր թշնամին լրջորեն փորձեց խախտել մեր սահմանները, մենք տեսանք, որ հայ զինվորի ոգին ա նսահման բարձր է, առանց այդ ոգևորության էլ նա անսասան է կանգնած հայրենիքի պաշտպանության դիրքերում: Սիրելի ծնողներ, եթե կա այդ անսասան ոգին, ապա դա ձեր ներդրումն է, և այդ դեպքում ոչ միայն մեր սահմաններն են անառիկ, այլ ողջ Հայաստանի Հանրապետությունն է հուսալի ձեռքերում»,-նշեց Գեղարքունիքի մարզպետը: Հայկական բանակի հզորության, բանակաշինության հետագա ամրապնդման, սերունդների արժանի ու կայուն հերթափոխի անհրաժեշտության մասին խոսեց Երկրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը:»Մենք տերն ենք մեզանից երկու տասնամյակ առաջ կռած հաղթանակներին և դրանց արժանի կրողը: Այս դահլիճում նստածների ութսուն տոկոսը մասնակցություն է ունեցել հուլիս ամսին Քարվաճառ թափանցած թշնամու դիվերսիոն խմբի հետախուզման և չեզոքացման գործողություններին: Կարող եմ ասել, որ մենք այսօր նույնքան հզոր ենք, որքան քսան տարի առաջվա մեր ավագ ընկերները: Վերջերս թշնամու կողմից ձեռնարկված գործողությունների կասեցումը, ինչպես նաև Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում մեր թիմի ծանրակշիռ հաջողությունը ցույց տվեցին, որ մեր զինվորներն իրենց գործի գիտակն են: Մեր խնդիրը ոչ միայն բանակաշինության հետագա զարգացումն է, այլ նաև բանակ-հասարակություն կապի ամրապնդումը: Զինվոր-ծնող կապը պետք է լինի մշտական»,-նշեց կորպուսի հրամանատարը: Քաջալերանքի խոսքեր հնչեցրին զինվորների ծնողներ Բենիկ Կիրակոսյանը, Ռուդիկ Վարդանյանը, Արտակ Թարփոշյանը, Նորիկ Հազեյանը, ժամանակին Քարվաճառում մարտնչած Արարատ Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքն առավել ազդեցիկ ու տպավորիչ էր.»Տղաս հիմա ծառայում է այնտեղ, ուր ժամանակին ես եմ մարտնչել: Մենք երկու կողմից շրջապատված ենք թշնամիներով և պարտավոր ենք լինել մեր զավակների կողքին, նրանց հետ ծառայել: Իմ չորս տղաներն ավարտել են զինվորական ծառայությունը և այժմ մեկնել են արտագնա աշխատանքի: Նրանք ամեն ակնթարթ պատրաստ են կանգնել իրենց հինգերորդ եղբոր կողքին: Ես էլ այս տարիքում դեռ աշխատում ու արարում եմ, զինվորական թոշակի հույսին չեմ, քանի որ հայրենիքը ոչ թե թոշակով, այլ արյունով են պահում»,-նշեց ազատամարտիկ Արարատ Հովհաննիսյանը: Միջոցառման ավարտից հետո ծնողների ուղեկցությամբ զինծառայողները մեկնեցին իրենց տներ` վայելելումերձավորների ու հարազատ օջախների ջերմությունը:
Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՔաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները. Տիգրան Աբրահամյան Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանՆույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանՀունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԵթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. ՊեսկովԱդրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա Ղահրամանյան«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱսում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ ՊապոյանինԱրդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. ԹրամփԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnhՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազարԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան