Քայլար Միքայէլեանը նշանակվել է Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ
ՔաղաքականԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Քայլար Միքայէլեանը նշանակվել է Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Լիանա Ավանեսյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։