Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից


ՆԱՏՕ-ի զեկույցում հայկական պատվիրակությունը սխալների ուղղում է իրականացրել՝ սեղանին դնելով պատմական ճշմարտությունը

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վերահաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքների ժամանակ «ՆԱՏՕ-ն եւ ՌԴ-ն Եվրաատլանտյան անվտանգությունը» զեկույցում, խեղաթյուրելով պատմական փաստերը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ մեղադրվել է Ռուսաստանը: Ինչպես Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց հայկական պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը, առանձին անդրադարձ եղավ նաեւ Ռուսաստանի՝ նախկին Խորհրդային Միության երկրների տարածքում ունեցած դերի եւ տարվող քաղաքականությանը: «Ասվում էր, որ Ռուսաստանը խրախուսում է կոնֆլիկտների ստեղծմանը, պահպանմանը եւ դրանց չլուծմանը: Այդ անդրադարձների մեջ կային նաեւ ձեւակերպումներ, որոնք այսպես ասած ոչ ճիշտ պատմական իրադարձություններ էին ներկայացնում: Դա կապված էր Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, որի շուրջ էլ մենք ներկայացրեցինք մեր դիտարկումները՝ ասելով, որ եթե խոսում ենք Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին, ապա բանակցային գործընթացի ձևաչափը Մինսկն է, միայն Ռուսաստանի դերակատարությունը չէ: Եթե քննարկում ենք կոնֆլիկտի ստեղծումը, ապա չի կարելի ասել, որ այն այսօրվա Ռուսաստանն է ստեղծել՝ մոռանալով պատմական փաստերը, Ստալինի որոշումը եւ այլն: Երբ անդրադառնում էին ժողովրդավարական ինստիտուտների խնդրին, ասում էին, որ կոնֆլիկտները թույլ չեն տալիս երկրների ժողովրդավարության զարգացմանը, մենք օրինակներ էինք բերում, որ եթե երկիրը պատրաստ է ժողովրդավարական բարեփոխումներին, ապա նա չի նայում կոնֆլիկտներին: Նույն այսօրվա Հայաստանը վերցնենք: Ուզում ենք, որ բարեփոխում լինի, չնայած ունենք Լեռնային Ղարաբաղի հարց»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ զեկուցողի կողմից անիմաստ հավասարության նշան է դրվել տարբեր հարթություններում գտնվող հարցերի միջեւ: «Այնպիսի տպավորություն էր, որ Ռուսաստանն է Ղարաբաղը ստեղծել»,- նշեց հայկական պատվիրակության անդամը:

Ինչպես նշեց Թեւան Պողոսյանը, զեկույցում փորձ է արվել Ղարաբաղյան հիմնախնդիրը ներկայացնել ոչ ճիշտ ձեւով: «Մենք այդ սխալներն ուղղեցինք: Զեկույցն ինքնին բան չի ներկայացնում, քանի որ գլխավորը բանաձեւերն են, որոնցում ոչ մի անդրադարձ չկար այդ ամենին: Մենք մեր բաժին պայքարը տարանք, ցավոք սրտի, պինգպոնգային վիճակ էր, որում չցանկացան որեւէ բան փոխել՝ հավանաբար մտածելով, որ եթե հայերի առաջարկներն ընդունենք, հաջորդ նման քայլը կլինի Ադրբեջանի կողմից: Ինչեւէ, մենք բարձրաձայնեցինք խնդրի մասին նաեւ գրավոր կերպով դիմեցինք: Հուսով եմ, որ այս դեպքից հետո էլ իրենց մոտ կլինի գիտակցում, որ իրենք ճիտ չեն վարվել եւ հետագայում կխուսափեն նման վիճակների մեջ հայտնվելուց: Նրանք ունեն խնդիրներ Ռուսաստանի հետ, սակայն թե ինչու են փորձում ամեն ինչ այդ կոնֆլիկտի տակ մտցնել, անհասկանալի է»,- ասաց նա:

Ռուսաստանի կողմից թերեւս ամենասխալ եւ քննադատության արժանի քայլերից մեկը պատգամավորը համարեց զենքի վաճառքը Ադրբեջանին, սակայն որքան էլ որ տարօրինակ է, զեկույցում այդ մասին որեւէ բառ չի եղել:

Սոսե Չանդոյան

Կոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվել