ՄԱԿ-ը 3 միլիարդ 800 միլիոն դոլար բյուջե է հատկացրել էբոլայի դեմ պայքարին:
ՄԱԿ-ի բժշկական ու առողջապահական հարցերի փորձագետ՝ Դեյվիդ Նաբարոն հայտնել է, որ ՄԱԿ-ի հումանիտար ավիածառայությունների բաժինն այս բյուջեն հատկացրել է Աֆրիկայի արևմտյան երկրներում էբոլայի բուժման նպատակով դեղորայք և բժշկական թիմեր փոխադրելու համար:
Չնայած էբոլայի տարածումը կանխելու ուղղությամբ տարվող ջանքերին, աֆրիկյան երկրների ղեկավարները պակսեցրել են կասկածելի տարածքներ առևտրական ուղևորությունները: Սակայն ՄԱԿ-ի պաշտոնատարները համոզված են, որ առևտրական ուղևորությունների նվազման արդյունքում կդժվարանա դեղորայքի և բժշկական թիմերի այդ տարածք փոխադրումը: