«Զաման»-ը գրում է, որ Թուրքիան ողջունել է Հունաստանում ռասիզմի դեմ օրենքի խստացումը: Ըստ հաղոդագրության, Թուրքիայի արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ այս օրենքի վավերացումը կբարելավի Հունաստանի թուրքերի վիճակը, որոնք շարունակ ռասիզմի զոհ են դառնում: Միաժամանակ նշվում է, որ Անկարան հետևում է Հունաստանում այս օրենքի գործադրմանը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը, Հունաստանի խորհրդարանը մի նախագիծ է վավերացրել այդ երկրում հակառասիստական օրենքների խստացման վերաբերյալ, ըստ որի, ատելությունից առաջացած հանցագործությունների դիմաց սահմանվում է 2-ից 3 տարվա պատիժ:
Այդ օրենքը դատախազներին իրավունք է վերապահում անգամ զոհի չբողոքելու դեպքում, իրագործել սահմանված պատիժը: