Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»


Երևանյան խանութների հիվանդ գները․ 7200$-անոց պիջակ, 1750$-անոց կոշիկ...

Հագնում եմ  բրենդային պիջակս, սև վերնաշապիկս, մուգ ջինսս, շագանակագույն կաշվից կոշիկներս ու գնում բացահայտելու Երևանի ամենաթանկարժեք խանութների գները։ Հետաքրքիր է, որ տանից դուրս գալիս իմ մտքով չէր էլ անցնում, որ իմ ողջ հանդերձանքի գներն իրար գումարած ավելի էժան են լինելու Երևանի թանկարժեք բրենդային խանութում կախված մեկ սովորական վերնաշապիկից։

Բացահայտումը սկսեցի Հյուսիսային պողոտայից ու առաջին խանութը, որ մտա Billionaire-ն էր։

Billionaire

collage

Եթե հագուստի ընտրության հարցում չեք կարևորում ձեր շուրջը ծառայաբար վազվզող վաճառող-խորհրդատուների անհրաժեշտությունը, ապա  295,000 դրամ վճարելու փոխարեն կարող եք ձեռք բերել նույն որակի վերնաշապիկ քաղաքի ցանկացած տոնավաճառում՝ վճարելով ոչ ավելի, քան՝ 15,000 դրամ։ Հետաքրքրական է, որ Billionaire-ի հաճախորդների մեծամասնությունը գիտի, որ այս խանութում հայտնվող ապրանքները մեծամասամբ Թուրքիայից են բերվում, բայց այնուամենայնիվ օգտվում են այստեղից ու միայն Billionaire բառի համար վճարում են հսկայական գումարներ։

collage11

Իսկ ոչնչով աչքի չընկնող այս հրաշալի պիջակը վաճառվում է 1.195.000 դրամով:

Ermenegildo Zegna

HITMAN_

Ի տարբերություն նախորդ խանութի, Zegna-ի տեսականին տոնավաճառներում չես գտնի, իսկ վաճառող-խորհրդատուն իր գործի վարպետն էր. հասկանում էր կոստյումներից և գիտեր ճիշտ խորդուրդներ տալ: Բայց այդ ամենի պատճառով փողկապն այստեղ 94.000 դրամ էր, ճերմակ վերնաշապիկը, որի ճիշտ նմանակը ես գնել էի Zara-ից 20,000 դրամով, այստեղ 159,000 դրամ էր, իսկ իմ հավանած պիջակներից մեկը 588,000 դրամ էր, մյուսը՝ 1,000,000։

Burberry

collageqwe789

Գիտեմ, հիմա ինձ կմեղադրեք դիտավորյալ վատ նկարելու մեջ, բայց այնքան հիասթափեցնող էր Burberry-ի տեսականին, որ անգամ չցանկացա հագնել այստեղ որևէ բան․ պարզապես հետս տարա հանդերձարան, նկարեցի ու հետ տվեցի: Պիջակները անցած տարվանից էին մնացել, իսկ վերնաշապիկը միակ բանն էր, որի հանդեպ արժեր հետաքրքրվածություն ցուցաբերել՝ գինը պարզելու համար: Այս պիջակը, որը Burberry-ում հաստատաբար դեռ մի երկու տարի էլ կախված կմնա,  արժե 1.200.000 դրամ, իսկ այս հասարակ ճերմակ վերնաշապիկը արժեր 175.000 դրամ, իսկ փողկպներն արժեին 99.000 դրամ:

Corneliani

collage4

Ի տարբերություն մյուս խանութների, այստեղ ընտրում ես ոչ թե նրանց միջից, որոնք հավանում ես, այլ նրանց միջից, ինչ կա: Իսկ կար այս թե՛ առաջին և թե՛ երկրրոդ հայացքից շատ հասարակ, առօրյա պիջակը, որն արժեր մի ամբողջ 1.200.000 դրամ:

collage57879

Stefano Ricci

collage8976

Եթե մինչև այս պահը իմ հագած ամենաթանկարժեք կոստյումը 1.200.000 դրամ արժեր, ապա այստեղ ինձ դրանից մոտ 3 անգամ ավելի թանկ հագուստ էր սպասում: Մի պահ պատկերացրեք, թե ինչպես եք հաշվում երեք միլիոն երեք հարյուր ինսուներեք հազար դրամ քեշը, (նույնիսկ այս թիվը կարդալուց ես հոգնում) որպեսզի վճարեք  մեկ պիջակի համար: Այդքան փող չունեցողի տպավորությունը ցրելու համար սկսեցի ցուցադրել իմ գիտելիքները կոստյումների մասին, որոնց մեծ մասը ձեռք էի բերել նախորդ խանութների վաճառողների շնորհիվ, և երբ մուգ կապույտին Navy Blue ասեցի, այդ ժամանակ ինձ հանքային ջուր հյուրասիրեցին )): Ներքևի նկարում հստակ երևում է այդ պահը:

collage47568

Դե իսկ երկրային կենդանու կաշվից պատրաստված կոշիկն այստեղ 827.000 դրամ արժեր:

Brioni, Canali

collage785497

Քանի որ Brioni-ում պիջակներ չկային, ինձ ուղեկցեցին Canali: Ինչպես երևում է նկարում Brioni-ի վաճառողը այդքան էլ լավ չէր նկարում, ի տարբերություն մնացած խանութների աշխատակիցների, ովքեր մեծ էնտուզիազմով նկարում էին ինձ և ակամայից աջակցում նյութի ստեղծմանը: Ինչևէ, այստեղ նունպես խիստ ուռճացված գներ էին: Պիջակն արժեր 735,000 դրամ, իսկ մոխրագույն շալվարը՝ 170,000 դրամ։

Canali-ն 2 օր տևած ճամփորդությանս վերջին հանգրվանն էր, որտեղից վերադարձա հասարակ մահկանացուների աշխարհում ինձ անհամբերությամբ սպասող կարմիր կեդերիս։ Գիտեմ հիմա շատերդ սպասում եք, որ խոսքս կեզրափակեմ կոչով ու կասեմ՝ մի առեք թանկ կոստյումներ, այլ այդ փողերը ուղարկեք սահման, կամ ինչ որ մեկին լավություն արեք, բայց չէ, դա չեմ ասի, կթողնեմ, որ դուք ասեք նյութի մեկնաբանություններում։

Աղբյուր՝ Love my soul

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվի