Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ կապված պետք չէ շտապել. Մամեդյարով
ՔաղաքականԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն այսօր Բաքվում հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ կապված պետք չէ շտապել:
Ինչպես հաղորդում է APA-ն, Մամեդյարովը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կայցելեն տարածաշրջան:
«Համանախագահները Երեւանում կլինեն հոկտեմբերի 26-ին, իսկ 28-ին` Բաքվում: Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման վայրի եւ ժամկետի հարցում շտապել պետք չէ: Կա երկու ուղի. կամ նախագահները կընտրեն հանդիպման վայրը, կամ համանախագահները կժամանեն պատրաստի առաջարկությամբ: Ամեն դեպքում, մենք սպասում ենք համանախագահների այցին տարածաշրջան», -ասել է Մամեդյարովը:
Ադրբեջանական ԱԳՆ-ի ղեկավարը նաեւ հաստատել է Սերբիայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին Ադրբեջանի մասնակցությունը: