Պելեն ցանկություն ունի ներկա գտնվելու 2018 թվականի աշխարհի առաջնությանը
ՍպորտԲրազիլական ֆուտբոլի լեգենդ, «Ֆուտբոլի արքա» Պելեն պատրաստվում է ներկա լինել 2018 թվականի ֆուտբոլի առաջնությանը: «Քանի որ միշտ հետևել եմ ռուսական ֆուտբոլին հատկապես աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լև Յաշինի ժամանակներից, պատրաստվում եմ այցելել Ռուսաստանում 2018 թվականին կայանալիք աշխարհի առաջնությանը: Լի ահույս եմ` Բրազիլիայի ազգային թիմն այդ ժամանակ լավ ֆուտբոլ կցուցադի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Պելեի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Աշխարհի 21-րդ առաջնությունն անցկացվելու է Ռուսաստանում 2018 թվականի հունիսի 8-ից հուլիսի 8-ը։ 2018 թվականի Աշխարհի առաջնությունը կայանալու է Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում։