ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հղում տալով սեփական դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ ԵՄ դեսպանները արդեն երրորդ անգամ են հետաձգել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը:, որոնք հաստատվել էին ԵՄ խորհրդի կողմից, դեռ սեպտեմբերի 8-ին:
«Նոր պատժամիջոցների կիրառման մասին որոշում չի ընդունվել: Հարցի քննարկումը կշարունակվի»,- ասել է դիվանագետը:
Ըստ աղբոյւրի հաղորդման, դեռ տեղի կունենան խորհրդակցություններ ավելի նեղ շրջանակում, բայց վերջնական որոշումը, ամենայն հավանականությամբ, սեպեմբերի 11-ից շուտ չի ընդունվի: