ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախացման դեպքում նրա տարածքում կդադարի բրիտանական ֆունտ ստեռլինգի շրջանառությունը: Ըստ վարչապետի խոսքի, Միացյալ Թագավորության արժույթային միությունը կդադարի գործել Շոտլանդիայում, եթե վերջինս որոշի լքելՄեծ Բրիտանիան::
Իր ելույթի ժամանակ Քեմերոնը վստահեցրել է, որ ավելի շատ հոգ է տանում իր երկրի, քան իր կուսակցության մասին` հավելելով, որ իր սիրտը կկոտրվի դրա մասնատման դեպքում: Մեծ Բրիտանիան նա անվանել է «ժողովուրդների ընտանիք», որը միասին են կերտել: