Բեկենբաուերը ՖԻՖԱ-ի կողմից կոռուպցիայի մեջ կասկածվողներից է
ՍպորտԼեգենդար գերմանացի ֆուտբոլիստ և մարզիչ Ֆրանց Բեկենբաուերը հայտնվել է այն մարդկանց ցանկում, ովքեր ՖԻՖԱ-ի կողմից կասկածվում են կոռուպցիայի մեջ, հաղորդում է «Bild»-ը։
Չորեքշաբթի ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը պետք է հրապարակի կասկածվողների ողջ ցանկը։
Հիշեցնենք, որ «Spiegel» պարբերականը հաղորդել էր, որ 2000 թվականին «Adidas»-ի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող Ռոբերտ Լուիս-Դրեյֆուսը Գերմանիայի կազմակերպչական հանձնաժողովին 10,3 մլն շվեյցարական ֆրանկ է փոխանցել։
Հենց այդ գումարներըծախսվել են են ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի չորս անդամների կաշառման համար, որոնց ներկայացնում էին Ասիան։
Նշվում է, որ պաշտոնյաների «գնմանը» տեղյակ է եղել Ֆրանց Բեկենբաուերը, ինչպես նաև Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս նախագահ Վոլֆգագնա Նիրսբախը։
Բեկենբաուերը հերքում է իրեն առաջադրվող մեղադրանքները։