Ալեգրի. Պոգբայից հրաշալի խաղ եմ ակնկալում
Սպորտ«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» հետ հանդիպումից առաջ խոսել է թուրինյան ակումբի կիսապաշտպաններ Պոլ Պոգբայի և Սամի Խեդիրայի խաղի մասին։
-Պոգբան Իտալիայի առաջնության՝ «Ինտերի» դեմ խաղի առաջին կեսում իրեն լավագույն կերպով չդրսևորեց, սակայն երկրորդ կեսում ավելի հետաքրքիր էր նայվում։ Պոլը կարիք ունի գտնելու իր խաղը, նա ինքն էլ դա հիանալի գիտի՝ ինչ է պետք անել։ Նա կարևոր խաղացող է, և ես նրանից շատ բան եմ սպասում։
Խեդիրան Եվրոպայի լավագույն խաղացողներից մեկն է տեխնիկայի և տակտիկական հասկացողության առումով։ Դաշտում նրա դիրքն այնպիսին է, որ նրա աշխատանքը ոչ միշտ է տեսանելի, սակայն նա «Ինտերի» դեմ խաղում հոյակապ էր,-Ալեգրիի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն։