korrespondent.net-ը, հղում տալով ուկրաինական գազի տարանցման ընկերության ղեկավար Իգոր Պրոկոպևի հայտարարությանը, գրում է, որ Լեհաստանը դադարեցրել է Ուկրաինա գազի ռևերսային մատակարարումները։ Ըստ շրջանառվող վարկածների պատճառն այն է, որ Ռուսաստանը սկսել է սահմանափակել Լեհաստան գազի մատակարարումը, որպեսզի տապալի Լեհաստանից ռևերսը:
Ավելի վաղ PGNiG լեհական ընկերությունը հայտարարել էր, որ ֆիքսում է ռուսական գազի կրճատում՝ ինչպես Ուկրաինայից, այնպես էլ Բելառուսից:
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դեռ մեկնաբանություններ չի տրամադրել տվյալ իրավիճակի առնչությամբ: